Հալալ ա Թոխմախի Մհերին, լուրջ եմ ասում։ Փաստորեն, ինքն էնքան կա, որ երկու ոտը դրել ա մի մաշիկի մեջ ու չի ուզում ներողություն խնդրի, էլ չասեմ մանդատից հրաժարվի, իսկ դրա փոխարեն արդեն ներողություն են խնդրել մի շարք երևելի հանրապետականներ՝ պատգամավորից մինչև նախարար, իսկ ԱԺ նախագահն էլ փորձում ա ամեն կերպ էս «բազարը փակի»։ Լավ, ես չեմ հասկանում ՀՀԿ-ի կեցվածքը, եթե շարքային անդամից մինչև նախարար ու ԱԺ նախագահ զղջում են Մհերի արարքի համար ու մի բան էլ ներողություն խնդրում, իսկ թոխմախցի մեդալաշքանշանակիրը, միևնույն է, այն կարծիքին է, որ ոչ մի վատ բան չի արել, ո՞րն է կուսակցական տրամաբանությունը նման մարդուն իրենց շարքերում պահելու։ Ամենապարզ տրամաբանությունն էլ հուշում է, որ արդեն իսկ այն փաստը, որ առանձին անդամը հակադրվում է ողջ կուսակցության դիրքորոշմանը և վստահաբար վնասում կուսակցության իմիջին, արդեն բավարար հիմքեր են Մհերին դավայդասվիդանիա ասելու համար։

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել