Թուրքիայի ռազմական ինքնաթիռները դեկտեմբերի 8-ից Հյուսիսային Իրաքում ավիահարվածներ են հասցնում Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) ճամբարներին Քանդիլի լեռներում, որի պատճառով այսօր արդեն զգալի լարվածություն է մտցվել թուրք-իրաքյան հարաբերություններում: Ավիահարվածներ են հասցվել F-16 կործանիչներով Հեքուրք, Զեփ և Էվեշին Բեսյան ճամբարներին:
Իրաքը կոչ է արել միջազգային հանրությանը, որպեսզի իրեն տրամադրեն ավելի շատ զենք և զինամթերք՝ միաժամանակ մերժելով արտաքին ուժերի միջամտությունն իր երկրի ներսում ԻՊ դեմ պայքարում:
Իրաքյան դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ դեկտեմբերի երեքից իբրև թե թուրք զինվորները ցանկացել են Մոսուլում հարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերին, սակայն իրականում հարվածներ են հասցրել Քանդիլի լեռներում PKK-ին, ինչը դուրս է ռազմական էթիկայի կանոներից: Թուրքիան Իրաքում, օգտագործելով իր կապերը, սկսել է Hashid Watani (ազգային զորահավաք) կազմակերպել: Սա մի ուժային կառույց է, որտեղ հավաքագրվում են հիմնականում Իրաքի ոստիկանության նախկին աշխատակիցները և արաբ սուննի կամավորները, որոնց կենտրոնը համարվում է Մոսուլը:
Այսօր արդեն Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով զգուշացնում է իր երկրի քաղաքացիներին զերծ մնալ Իրաք այցելելուց:
ՄԱԿ-ում Իրաքի դեսպան Մուհամմեդ Ալի Ալիհաքիմը հայտարարել է, որ Իրաքը պահանջում է, որպեսզի Թուրքիան իր զորքը հանի Իրաքից: Նույն պահանջով Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին ՆԱՏՕ-ին է դիմել, որպեսզի ՆԱՏՕ-ն ճնշում գործադրի Թուրքիայի վրա՝ Իրաքից զորքը դուրս բերելու համար:
Թուրքիային Իրաքը տվել է 48 ժամ զորքը դուրս բերելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել