Hrant_DinkAraratnews.am-ը գրում է.

Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով կազմված մեղադրական ակտը հաստատվել է Թուրքիայի Գլխավոր դատախազության կողմից:Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Մեղադրական ակտն ուղարկվել է ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարան: Եթե այստեղ 15 օրվա ընթացքում մեղադրական ակտն ընդունվի, ապա դատական գործեր կհարուցվեն մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ:

Դրանց շարքում են Տրապիզոնի անվտանգության հետախուզական վարչության նախկին ղեկավար, ներկայում հետախուզական գրասենյակի ղեկավար Էնգին Դինչը, Տրապիզոն նահանգի անվտանգության նախկին ղեկավար Ռեշաթ Ալթայը, Ստամբուլ նահանգի անվտանգության հետախուզական բաժնի ղեկավար Ահմեթ Իլհան Գյուլերը, հետախուզական վարչության C բաժնի ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերը, Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգորը, Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահը, Ստամբուլի հետախուզական վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը, Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի նախկին պետ Ֆարուք Սարըն, անվտանգության աշխատակիցներ Մուհիթթին Զենիթը, Օզքան Մումջուն, Էրջան Դեմիրը և այլոք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել