Ես ինքս՝ որպես ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչ, հայտարարում եմ, որ մենք դատապարտում ենք բոլոր տեսակի կեղծիքները, ընտրախախտումները և գտնում ենք, որ դրանք ենթակա են օրենքի ուժով ամենախիստ դատապարտման, և պետք է բոլոր մեղավոր անձիք, մամուլում հայտարարված, հրապարակված, տարբեր դիտորդական առաքելությունների կողմից հայտնաբերված խախտումներ կատարողները մանրամասն քննության առարկա դառնան, և պատասխանատու անձիք անպայման պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Եթե ասվում է, որ եղել են «արջի ծառայություներ», ապա պետք է դուք ձեր արջերին դատեք, այլ տարբերակ չկա:
Կից նյութն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/marukyan.edmon/posts/970892859649108
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել