

Հարց. ինչ անել։
Պատասխան. բոլոր այն անձիք, ովքեր ի պաշտոնե կամ ոչ ի պաշտոնե ձեռքի տակ ունեն այդ տեսանյութերը, պետք է դատախազություն դիմեն և մինչև վերջ հետամուտ լինեն, որ հանցագործները կրեն օրենքով նախատեսված պատիժները։ Հարկավոր է միջնորդության պահանջով դիմել բոլոր այն դիտորդական կազմակերպություններին, ովքեր բացասական գնահատական են տվել հանրաքվեի արդյունքների վերաբերյալ։ Եթե այս ամենը չարվի, ուրեմն հանրաքվեի գործընթացի մեջ ներգրավված քաղաքական և հասարակական ուժերը պարապուրդի են մատնված։ Թեև «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը պաշտոնական ներգրավվածություն չի ունեցել հանրաքվեի վերահսկողության գործընթացում, ես ինքս կուսակցության անունից համապատասխան դիմում-պահանջներ կհղեմ համապատասխան մարմիններին, սակայն գլխավոր անելիքը նրանցն է, ովքեր դե յուրե ներգրավված են եղել գործընթացի վերահսկողության մեջ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=452340471616228&set=a.106693819514230.7658.100005208365629&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել