Tert.am-ը գրում է.
Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) շարունակում է պնդել, որ հայկական կողմը չպետք է սպասի, թե Ադրբեջանը երբ է հերթական սադրանքներին դիմելու՝ պաշտպանվելու համար:

«Պաշտպանության նախարարության քայլերն այլևս տարբերվում են: Այն ժամանակ սպասում էին, որ իրենք հարձակվեն ու մենք պաշտպանվեն, հիմա արդեն կարծես փոխվել է, կանխիչ համարժեք  քայլեր ենք անում, ինչը պետք է: Նախարարն ասաց, որ չենք թողնի առանց պատասխանի, և այդ պատասխան գործողությունները վերջին հրապարակված տեսանյութը հաստատում է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Արկադի Տեր-Թադևոսյանը որպես զինվորական հայկական բանակի կանխիչ քայլերը ողջունում է, բայց որպես քաղաքացի հասկանում, որ ադրբեջանական սադրանքները անտեղի կյանքեր են խլում:

«Իհարկե պատասխան քայլերը կատարվում են, նախահարձակ չենք լինում, բայց խնդիրը միայն պաշտպանությամբ չի լուծվում, արդեն տանկեր են օգտագործում: Հայկական կողմն իրավունք չունի նման փոքր պետություն լինելով՝ թույլ տալ զոհեր ունենալ»,- նշեց նա:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել