Tert.am-ը գրում է.
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե մինչ Սիրիայի երկնքում Սու-24 ռմբակոծիչի խոցումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ ներողություն է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից՝ Թուրքիայի օդային տարածքը խախտելու համար, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
 
«Մենք այլ բացատրություն չենք տեսնում, քան հակաահաբեկչական ջանքերը խափանելու, այն պակաս արդյունավետ դարձնելու, Ռուսաստանի կողմից Սիրիայի օդային տարածքում աշխատանքը կասեցնելու կամ անգամ քաղաքական գործընթացը տապալելու փորձ», -ընդգծել է Լավրովը:
 
Հիշեցնենք, որ Թուրքիան թուրք-սիրիական սահմանի մոտ խոցել էր ռուսական Սու-24 ռմբակոծիչը, որն, իրենց պնդմամբ, հատել էր երկրի օդային տարածքը: Ռուսական կողմը, սակայն, պնդում է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի տարածքում:
 
Միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունները լարվել են, Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ է սահմանել, իսկ ռուս զբոսաշրջիկներին կոչ արել չմեկնել Թուրքիա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել