Այսօր տեղի է ունեցել Ազգային Ժողովի լիագումար նիստ: Օրակարգում հաջորդ տարվա պետական բյուջեն էր, որն այսօր հավանության արժանացավ մեծամասնության կողմից: Նիստի ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ի թիվս մի շարք այլ հարցերի` գործադիրի ղեկավարն անդրադարձավ նաև ջրամբարաշինությանն ու ճանապարհաշինությանը:
Վարչապետն ասաց, որ կառավարության ենթակառուցվածքային վարկերն ընդգրկում են «Հյուսիս-հարավը» և կենսական նշանակության այլ ճանապարհները, դեպի Վրաստան և դեպի Իրան էլեկտրահաղորդակցության նոր գծերը, Վեդու, Եղվարդի, Կապսի և Մաստարայի ջրամբարները: Հովիկ Աբրահամյանի խոսքով` կառավարության կողմից գերակայություն հայտարարված ջրամբարաշինության ոլորտում 2016 թ. առաջին եռամսյակում արդեն իսկ կսկսվեն Վեդու ջրամբարի աշխատանքները:
Դատելով վերոգրյալ մտքերից` կարծում եմ՝ ջրամբարի կառուցումը ոչ միայն հնարավորություն կտա ոռոգել նոր տարածքներ, այլ նաև զգալիորեն կթեթևացնի Սևանա լճի բեռը: Տեխնիկա-տնտեսական փուլն ավարտվել է, և այժմ ընթացքի մեջ են ջրամբարի շինարարության նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigranuhi.davtyan.7/posts/1531687910489568?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել