«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակության անդամները, որոնք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն էին իրականացնում, քվեարկության ընթացքի վերաբերյալ իրենց նախնական զեկույցում մի շարք ընտրախախտումների մասին են գրել։«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանություններին այս փաստը անչափ մտահոգել է. պատվիրակության հայտարարությունը նրանց համար անակնկալ է եղել։ Դրա համար էլ Աժ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին հանձնարարվել է հնարավոր բոլոր ջանքերը ներդնել և «աշխատել», որպեսզի ԵԽԽՎ վերջնական զեկույցն ավելի մեղմ բովանդակություն ունենա։ Երեկ Հ. Նաղդալյանը եվրոպացի պատվիրակների զեկույցի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես նշել է. «Սա կարճաժամկետ և ոչ դիտորդական առաքելություն է և ի սկզբանե չի ունեցել նախընտրական միսիա, այսինքն՝ հնարավորություն ողջ տեղեկատվությունը տիրապևոելու համար։ Մենք այժմ պետք է իրենց կողմից նշված խնդիրների վերաբերյալ պատրաստենք մեր օրենսդրական և այլ տեղեկատվությունը, որպեսզի դրանց հիման վրա մեր եվրոպացի գործընկերները բյուրոյին ներկայացնեն նախատեսվելիք հուշագիրը»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել