ԱՄՆ դեսպանատան հայտարարության 2 առանցքային մտքերը.

- համոզել հայ ժողովրդին, որ հանրաքվեի արդյունքները վստահելի են և լեգիտիմ,
-ապահովել, որ հետագա ընտրությունները ՀՀ ժողովրդի կողմից համարվեն արժանահավատ, լեգիտիմ և ընկալվեն որպես իրենց իսկ կամքի իրական արտահայտում:
Դրանից ավելի կոպիտ հայտարարություն դժվար է պատկերացնել: Ավելի կոպիտը նշանակում է պատերազմ հայտարարել: Ասվում է՝ գնա, քո ժողովրդի հետ խոսի և համոզի, որ դու լեգիտիմ ես: Այսինքն՝ լեգիտիմ չես: Ըստ սահմանադրության՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և եթե ժողովուրդը քեզ չի ճանաչում, ուրեմն դու ո՞վ ես:
Նմանատիպ մի հայտարարություն վերջերս արել է Պուտինը՝ ասելով, որ թուրք ժողովուրդը լավն է, բայց իշխանությունը հանցագործ է: Բայց այս հայտարարությունը կոնկրետ փաստի վրա է հիմնվում:
Այս հայտարարությունը շատ հեռու գնացող ազդեցություն է ունենալու: Սա դեղին քարտ է: Հասկացողները գիտեն, որ միայն բանկային համակարգի վրա ԱՄՆ ունեցած լծակները բավական են, որ Հայաստանի իշխանությունները մեկ շաբաթվա ընթացքում այն բանից լինեն:
Հետաքրքիր զարգացում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել