Ուզում եմ հիշեցնել, որ Սահմանադրության փոփոխության դեպքում Ս. Սարգսյանը կարող է դառնալ վարչապետ, միայն եթե ՀՀԿ-ն (կամ դաշինքը) հաղթի 2017թ. խորհրդարանական ընտրություններում: Ու Սահմանադրությունը չփոխվելու դեպքում էլ էլի կարևորը 2017-ի ընտրությունները կլինեին:Էնպես որ, հանրաքվեն դեռ պարտություն չի: Պետք ա ուղղակի դասեր քաղել (օրինակ` բոլոր տեղամասերում ունենալ մի քանի դիտորդ ու վստահված անձ, կենտրոնանալ էն տեղամասերի վրա, որտեղ ավելի շատ են լինում խախտումները) ու պատրաստվել 2017-ին: Մինչև էդ իրավիճակ փոխելու համար ռեալ հնարավորություն էս պահին չեմ տեսնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/michaelghukasyan/posts/1011018242252618?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



