Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտակայքում տեղակայված զորամասերից մեկում զինվոր էր սպանվել։ ՊՆ-ն, անդրադառնալով դեպքին, հայտարարել է, թե դեպքն անզգուշության ու զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանք է եղել, սակայն հարազատները չեն հավատում այս վարկածին և պահանջում են փորձաքննություն իրականացնել։ Մահացածի հայրը պահանջում է նաև՝ տղային հուղարկավորեն զինվորական կարգով։
Այս տեսանյութում երևում է, թե ինչպես են սպանված զինծառայողի հարազատները վիճում ՊՆ աշխատակիցների հետ: Հարազատներից մեկը ՊՆ աշխատակցին ասում է. «Մենք ձեզ զինվոր ենք տվել, դուք մեզ դիակ եք վերադարձնում»։ Մթնոլորտի թեժությունն ու լարվածությունն այն աստիճան բարձր է, որ իրավիճակը գնահատելու և հասկանալու համար նույնիսկ պարտադիր չէ ադրբեջաներեն հասկանալ:
Անշուշտ, Ադրբեջանի հանրության շրջանում գնալով նվազում է վստահությունը սեփական բանակի և իշխանությունների հանդեպ։ Դրա հիմնական պատճառներից մեկն էլ, թերևս, վերջին տարիներին հարևան երկրի բանակում մարտական և ոչ մարտական կորուստների թվի աճն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/952116908193312
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել