Հանրաքվեից հետո հետևություն պետք է անեն բոլորը՝ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը: Հատկապես իշխանությունը:
Ի վերջո, ժամանակն է գիտակցելու, որ ընտրություն կազմակերպելը միայն ցանկալի արդյունքն ապահովելը չէ: Ընտրություն կազմակերպելը տևական ու բարդ գործընթաց է, որի արդյունավետությունն առաջին հերթին գնահատվում է գործընթացի որակով, հետո՝ գրանցված արդյունքով:
Հիմա պետք չէ հայտարարել, թե կատարյալ ընտրություններ են եղել, խախտումների մասին տեսագրությունները մոնտաժ են, ընտրախախտումն ընդդիմությունն էր կազմակերպել, կամ որ ԵԽԽՎ դիտորդների կարծիքը մեզ համար հիմք չէ և այլն: Դա սխալ մոտեցնում է, պետք է հաշվարկել ու հաշվի նստել փաստերի հետ, որոնք ազդեցին գործընթացի որակի վրա:
Հետևություններ անելու անհրաժեշտություն ունեն նաև ընդդիմադիրները, ովքեր էս տասը տարվա մեջ էդպես էլ քաջություն չունեցան գիտակցելու սեփական սխալներն ու չկարողացան ընկալել, որ առանց մշակված ռազմակավորության ու գործողությունների քարտեզի մարդկանց փողոց հանելը, առավել ևս՝ փողոցում պահելը, բացի հիասթափությունից, որևէ լավ հետևանքի չի հանգեցնելու:
Հայաստանում նոր որակի ընտրություններ են պետք, որտեղ գլխավորը ընտրության գործընթացը կլինի ոչ թե արդյունքը: Ես ուզում եմ, որ հաջորդ ընտրությունից հետո Շմայսը կարծիք չհայտնի, թե «իսկական, ինտելեկտուալ քվեարկություն է եղել»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել