Իշխանությունների ցինիզմն ահավոր նյարդայնացնող ա, էն որ սաղի համար ամեն ինչ շատ էլ լավ ա, բա սենց էլ պետք ա լիներ, ինչ անում ենք, ժողովրդի համար ենք անում... Բայց դրան արդեն սովորել ենք: Ինձ ավելի շատ զարմացնում են էն մարդկանց կոչերը, ովքեր հստակ ոչ մի սցենար չունեն կամ դրա մասին նորմալ չեն խոսում, ոչ մի ռեալ քայլ չեն անում, բայց կոչ են անում չհիասթափվել, չարտագաղթել, որովհետև մի քանի տեղ հնարավոր ա եղել ձայները պահել, ուստի 2017-ին կամ 2022-ին էդ մի քանի հոգին կարելի ա դարձնել մի քանի հազար ու հաղթել ընտրություններում:
Ախպեր, հոպ հլը, դուք չգիտեմ ոնց եք ձեր գլխի ճարը տենում կամ ում վրա եք հույս դնում, որտեղից եք ֆինանսավորվում կամ փող աշխատում, բայց էդ մի քանի հազար հոգին էսօր հիմնականում շատ լուրջ խնդիրներ ունեն ու ձեր հնարավորությունները չունեն, որ մի քանի տարի էլ սպասեն ու օդի մեջ հույսեր փայփայեն, թե լավ ա լինելու: Ու էս ամեն ինչն ունի շատ պարզ բացատրություն, դու կամ մնում ես ու ավելի ես խրվում էս ճահիճի մեջ, կամ դառնում ես տեռորիստ ու ամենայն հավանականությամբ բռնվում կամ մեռնում, կամ դեմքիդ պադոշ ես քաշում ու դառնում ես իրանց նման, մի 2 կոպեկ փող ես աշխատում, կամ էլ թքում ես ամեն ինչի վրա, դիպլոմներդ, գիտելիքներդ, փորձդ ու քաղաքացիական բարձր գիտակցությունդ դնում ես թևիդ տակ, գնում ես ստեղից թեկուզ, ասենք, Խանտիմանսիյսկ ու սկսում ես ինչ-որ ալկաշ հարուստի համար կիրպիչից դոմիկ սարքել, գլուխդ պահել:
Մի տարի առաջ ընկերներիցս մեկն արտագաղթելուց առաջ ասեց՝ ախպեր, կներեք, բայց ես հույսով կամ խոստումներով չեմ կարում տուն հաց տանեմ կամ կոմունալ մուծեմ, ո՜ւր մնաց ավելի լուրջ բաների մասին մտածեմ:
Ասածս ի՞նչ ա, կամ հստակ ու ամբողջական սցենար առաջարկեք, կպնենք գործի, կամ էլ թարգեք էդ դեկլարատիվ հայտարարություններն ու կոչերը, չզարմանաք, որ երեկ տեղամասերում կռիվ տվողները որոշ ժամանակ հետո գնան Հայաստանից, ու ամեն ինչ զրոյից սկսեք, 500 հոգի մարդ հավաքեք, ամեն ընտրության ժամանակ ասեք՝ բան չմնաց, հեսա մյուսին դառնալու ենք մի քանի հազար ու կրելու ենք... Ու տենց ամեն 5 տարին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10205312884449651?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել