Որ կուսակցությունը որ մասնակցել է հանրաքվեին ու ոչ մի փաստ չի արձանագրել համատարած խախտումներից, և արդյունքն էլ համարում է օրինական, նա ինքը ՀՀԿ-ի հետ հավասար անմիջական մասնակիցն ու պատասխանատուն է այդ պետական հանցագործության` համակարգային ընտրակեղծիքների:
Չլսեցինք գոնե մեկ դաշնակցականի խոսք կատարված պետական ընտրատեռորի մասին:
Հակառակը:

Արմեն Ռուստամյանը կրկնում էր նույն մանտրան, ինչ 25 տարի ընտրություններ կեղծող պետական-իշխանական մաֆիան:
Թե՞ ստում են նրանք, որ ասում են՝ իբր հանրաքվեն կեղծված է, իսկ առանձին խախտումները չեն ազդել արդյունքների վրա:
Այսինքն՝ Դաշնակցությունը ստում էր, երբ նախկինում հայտարարում էր, թե ընտրություններ կամ հանրաքվե է կեղծվել: Ի վերջո, հակառակը երբևէ չի «ապացուցել»:
Էն ԲՀԿ, ՕԵԿ ու մնացածի մասին խոսելն ավելորդ է:
Ահա էսպիսի գաղութ, էսպիսի բարքեր, էսպիսի դեմքեր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել