Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամերիկացիներին ուղղված տեսաուղերձի շրջանակում խոսել է ահաբեկչության սպառնալիքի մասին` նշելով այն 4 քայլերը, որոնց իրագործման դեպքում Միացյալ Նահանգները կկարողանա հաղթել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
 
Ինչպես նշում է gazeta.ru-ն, Օբամայի կարծիքով՝ նախևառաջ պետք է շարունակել Սիրիայի և Իրաքի տարածքներում ԻՊ-ի գրոհայինների ու նրանց առաջնորդների ուղղությամբ ավիահարվածներ հասցնելը։
 
Երկրորդ` ԱՄՆ-ն պետք է աջակցի Իրաքի ու Սիրիայի զինված ուժերին` իսլամիստների դեմ պայքարում:  «Մենք կշարունակենք նախապատրաստել ԻՊ-ի դեմ պայքարող տասնյակ հազարավոր իրաքցիների ու սիրիացիների, նրանց կտրամադրենք զինամթերք»,-ասել է ԱՄՆ-ի ղեկավարը։
 
Այնուհետև Օբաման ասել է, որ ԱՄՆ-ն պետք է դաշնակից պետությունների հետ շարունակի ԻՊ-ի վերացման դեմ ուղղված սերտ համագործակցությունը։
 
Եվ որպես 4-րդ քայլ նախագահն ասել է, որ իրենք պետք է նպաստեն Սիրիայում ստեղծված ճգնաժամի` դիվանագիտական ճանապարհով կարգավորմանը: Օբամայի կարծիքով՝ դեպքերի նման զարգացումը հնարավորություն կտա սիրիացի ժողովրդին, ԱՄՆ-ին,  իր դաշնակիցներին, ինչպես նաև Ռուսաստանին ուժերը կենտրոնացնել ընդհանուր նպատակի` ԻՊ-ի դեմ պայքարի ուղղությամբ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել