Վերջին ժամանակներում բազում անշնորհքութիւններ տեսնելով յանդերձ, զսպում էի ինձ եւ նոյնիսկ երբեմն ներշնչում, թէ գուցէ կան բաներ որ ես չեմ հասկանում։ «Իշխանութիւնները» հասկանալի է, իսկ որպէս «արդարամիտ ու արդարասէր ընդդիմութիւն ասպարէզ իջնողնե՞րը»։ Շատ ակնյայտ էր, որ ինչ-որ բան այն չէ, բայց հստակ որոշեցի զսպել ինձ եւ չխօսել մինչեւ «հանրաքուէն»։ Հիմա կարող եմ ինձ թոյլ տալ բարձրաձայն ասել այն ինչ ցածրաձայն ասում էի իրենց ղեկավար կարեւոր դէմքեր պատկերացնողներին։ Գործնականօրէն տրամադրուած, այսինքն՝ հրապարակ եկող մարդկանց քանակը ամեն հաւաքից յետոյ ոչ միայն չէր աւելանում այլեւ կտրուկ պակասում էր։ Դրանում ո՞վ էր մեղաւոր, իշխանութիւննե՞րը։ Նրանք էլ, իհարկէ, բայց արդէն եկածներին ո՞վ էր վանում։ Քաղաքագիտական շատ հարցեր մարդիկ կարող է չհասկանան, բայց հարգու՞մ ես իրեն, թէ՝ ոչ, դա զգում ու հասկանում են բոլորը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/941323049276772?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել