Սահմանադրական հանրաքվեն արդեն անցյալում է. լավ է, թե վատ, ցույց կտա ժամանակը: Երեկ, իհարկե, եղան մանր-մունր ընտրախախտումներ, որոնք, ի պատիվ դիտորդների, արձանագրվեցին և փոխանցվեցին իրավապահներին, ովքեր իրենց հերթին խոստացան հետամուտ լինել դրանց քննությանը: Եղան վեճեր հանձնաժողովում՝ մի տեղում ոչ ադեկվատ հանձնաժողովի նախագահի, մեկ այլ տեղում՝ ոչ ադեկվատ վստահված անձի կամ դիտորդի պատճառով: Ինչևէ, 1997 ընտրատեղամասում, որտեղ հավաքված են հակադիր քաղաքական հայացքներ ունեցող ակտիվիստներ, նման դեպքերը, որքան էլ ցավալի է, անխուսափելի են:
Էս ամբողջ պրոցեսում ամենաուշագրավը, թերևս, ընդդիմադիր լրագրողների ու իբր անկախ, բայց ընդդիմադիր դիտորդական խմբերի վարքն էր: Նրանք որոշ ընտրատեղամասերում ոչ-ի դրական արդյունքով էնպես էին ոգևորվում ու խանդավառվում, թվում էր՝ էդ մի քանի ընտրատեղամասով է ընտրության ելքը որոշվելու: Նույնը դիտորդների մասին. անընդհատ արձանագրվող մանր-մունր (բեյջը չկրելու, հազալու միջոցով իշմար տալու մասին) հաղորդումներն անլրջացրեցին խախտումների մասին պնդումները: Ասենք, ինչպիսի՞ օբյեկտիվությամբ դիտորդական առաքելություն պետք է իրականացներ, օրինակ, «Ասպարեզ»-ը, որի ղեկավարը ելույթ է ունենում ընդդիմության հանրահավաքներին, կամ Արթուր Սաքունցը, Հերիքնազ Տիգրանյանը... մարդիկ, ովքեր ողջ ընթաքում Ոչ-ի ջատագով ու ակտիվ քարոզիչ են եղել:
Կարծում եմ՝ աշխատանքային պրոցեսում անձնական զգացմունքներից ու զգացողություններից վեր կանգնելը պրոֆեսիոնալիզմի դրսևրում է, որը, համենայն դեպս, որոշ լրագրողների ու դիտորդական առաքելություն իրականացող տեղական կառույցների մոտ իսպառ բացակայում էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել