Մի բան ակնհայտ է. կեղծարարությունն աննախադեպ էր։
Բայց ես ուզում եմ խորհին շնորհակալությունս հայտնել բոլոր խիզախ լրագրողներին, դիտորդներին, վստահված անձանց ու հանձնաժողովի անդամներին, ովքեր ցույց տվեցին, որ պետության իրական ազատամարտիկներն են...
Առանց ձեզ մենք բոլորս պարզապես մեծախոսներ ենք...
Հ.Գ. Ողջ գիշեր հետևել եմ հանձնաժողովներում կռիվ տված և հաղթանակած ընկերներիս գրառումներին, ուրախությանն ու ֆրուստրացիային, բայց մի բան ասեմ. ընկերնե՛րս, ոչինչ չի վերջացել, պայքարը շարունակվում է, ու դրա այլընտրանքը մեզ համար չի, մենք չենք պարտվել, պարտվելը ծնկի գալն է...
Հ.Գ.Գ. Հիմա պետք է տեղամասի ոգևորությունը տեղափոխենք հրապարակ... Այլ ձև չկա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasaryan/posts/10208163324979052
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել