Էս ընտրական գործընթաց կոչվող կրկեսում գիտե՞ք՝ որն է զարմանալու, որ հլը դեռ կան մարդիկ, հատկապես նրանք, ովքեր յուրաքանչյուր համապետական ընտրությունից առաջ հստակ, մանրամասն ու ճիշտ նկարագրում են, թե ոնց, ինչպես և ինչ մեթոդներով է աղավաղվելու ընտրությունը, բայց հետո գնում, մասնակցում են այդ նույն կրկեսին, գալիս են ու սկսում են զարմանալ, թե ինչու և ոնց ամեն ինչ կեղծվեց: Էդ նույնն է, որ ուսուցիչը, ով երեխաներին բացատրում է, թե ինչու է արևը ծագում, իսկ հետո մայր մտնում, գնա տուն և սկսի ինքը զարմանալ, թե ինչու է արևը ծխագում, իսկ հետո մայր մտնում: Խոստովանեմ, որ վերջին երեք համապետական ոչ մի ընտրության, այդ թվում՝ հանրաքվեին, չեմ մասնակցել, ու ասեմ՝ շատ հաճելի է, երբ չես ընկնում ոգևորության, հետո զարմանքի, իսկ վերջում էլ հիասթափության ալիքի տակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/1028823453849168?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել