Մենք միշտ բաց ենք թողնում ամենակարևոր գործոնը, միշտ հիմնվում ենք նրա վրա, ինչը շատ ենք ցանկանում, որ լինի: Թուրքիան չի փլուզվի, այն կմասնատվի... Եթե սեպտեմբերին ես կանխորոշում էի միայն քրդական ինքնավարությունների ի հայտ գալը, ապա այսօր ուրվագծվում է նաև կրոնական գործոնը: Թուրքիայի Սևծովյան տարածաշրջանի և Միջերկրական ծովի տարածաշրջանի բնկաչությունը կրոնական առճակատումների մեջ են: Չեմ բացառում, որ թուրքաքան ցեղերը մասնատվեն՝ ելնելով իրենց կրոնական ուղղվածությունից, բայց սա դեռ հում է, պրոցեսը նոր է սկսվել...
Այս ամենի մեջ, սակայն, մեկ հարցի շուրջ ունեմ մտավախություն: Մեզ սահմանակից հատվածներում կրկին աշխուժացել են ազերիները, կրկին այստեղ գործում են հարկային ու վարկային արտոնություններ ազերիների համար: Ազերիների մուտքն այստեղ նորություն չէ, բայց զանգվածային մուտքն արդեն մտահոգող է: Թուրքիան փորձ է անում մեկ կրակոցով երկու հարց լուծել՝ քրդերի գործոնը չեզոքացնել և հայերի հարցը փակել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



