ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տխրում եմ, տխրում մեր պետականության համար, թեև վաղուց արդեն մեր իրականությանը խորթ չեն թե ՜ պսևդոկուսակցություններից առնետավազքը, թե՜ կերակրատաշտին մոտ դիրքավորվելու վարքագիծը։ Քաղաքական , բարոյական և, առհասարակ, նշաձողն այնքան է ընկել ու չափանիշերն այնքան այլասերվել, որ շատերին թվում է թե ասենք “օրիգինալ” արտաքինը կամ բազմաչարչար Նժդեհի անունը վեց անգամ կարդալը կամ լսելը, մի երկու երթուղայինի գիծ ունենալը բավարար են խորհրդարանում հայտնվելու համար։ Մարդիկ տոնավաճառի պես ինքնամատույց են լինում։ Էս բեռով ու՞ր ենք գնալու։ Մշակույթի մարդն և առհասարակ յուրաքանչյուր ոք, անշուշտ, իրավունք ունի քաղաքակության մեջ մտնել, եթե գաղափարներ ու քաղաքացիական կեցվածք, համոզում ու սկզբունքներ ունի։ Բայց այսօր տոմս, վաղը՝ մանդատ, Զոշչենկոյի կամ Իլֆի ու Պետրրովի սարկազմն իսկ անզոր է։ Տխուր է, գավառական…խղճուկ… Մարդիկ պիտի նախ պետությանը, հետո իրենց խնայեն։ Ի վերջո , յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է պատասխան տալիս իր հետագծի համար։ Սա իհարկե կայացած, քաղաքակիրթ ժողովրդավարություններում։ Իսկ Հայաստանում, ինչպես Հայաստանում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել