Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների բոլոր` 1997 ընտրատեղամասերի նախնական տվյալները:

ԿԸՀ տվյալներով` «Այո» ասել է մասնակիցների 63.35 տոկոսը կամ 825.662 մարդ, «Ոչ»՝ 32.35 տոկոսը կամ 421.593 մարդ։

Հանրաքվեին նախնական տվյալներով մասնակցել է 1 մլն 296 հազար 368 քաղաքացի կամ ընտրողների 50.51 տոկոսը: Ոստիկանության տվյալներով՝ ընտրացուցակներում ընտրողների թիվը 2 մլն 550 հազար 323 մարդ է:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել