Tert.am-ը գրում է.
Երևանում տեղակայված 1/08 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Առնակ Մանուչարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք եղել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպք, պարզաբանեց, որ լրագրողը ցանկացել է նկարել ցուցակները, ինչը չի թույլատրել: 
«Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչ Էդուարդ Ավետիսյանն էլ ասաց, որ ընդամենը նշումներ էր անում իր տետրի մեջ ցուցակի մոտ կանգնած, և հաշվում էր, թե որքան մարդ է գալիս և գնում: 
ՕԵԿ կուսակցությունից Աշխեն Ղազարյանը նշեց, որ լրագրողը կանգնած նկարում էր: «Ինչու եք հրահրում, որ նախագահը ձեզ հետ այդպես խոսի, ոնց որ հատուկ նպատակով անեք»,-ասաց նա և, իսկ լրագրողն արձագանքեց,  թե իր հատուկ նպատակը գործընթացը վերահսկելն է: ՀԱԿ խմբակցության անդամը ևս գտնում է, որ նկարելու փորձ եղել էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել