
Armlur.am-ը գրում է.
Լոնդոնի մետրոյի կայարաններից մեկում զինված տղամարդը դանակով կտրել է ուղևորի կոկորդը: Ականատեսների խոսքով՝ հարձակումից առաջ նա բղավել է. «Սա Սիրիայի համար» և «Ողջ արյունդ կթափվի այստեղ», փոխանցում է Reuters-ը:

ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ հարձակումն իրականացվել է «Լեյթընսթոուն» մետրոյի կայարանում երեկոյան ժամը 7-ի սահմաններում: Ահաբեկիչը դանակով սպառնացել է մյուս ուղևորներին, սակայն ոստիկաններին հաջողվել է էլեկտրաշոկի ենթարկել նրան:

Ոստիկանության տվալների համաձայն՝ տուժածներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել, ևս 2-ը՝ միջին ծանրության:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/455680/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



