Lragir.am-ը գրում է.
Քաղաքացիական հասարակության ինստիտուտն իրականացնում է դիտորդական առաքելություն թիվ 1 ընտրատարածքում (Ավան և Նոր Նորք): Դիտորդները 07:30-ից ընտրատեղամասերում են:

Քիչ առաջ տարածվել է հաղորդագրություն  առավոտյան ժամը 9։10-ի դրությամբ արձանագրված խախտումների մասին.

9:11 - 1/24, Նոր Նորք - ՔՀԻ դիտորդը հաղորդում է, որ տեղամասում ընտրողներ չկան, ՀՀԿ վստահված անձը շատ ակտիվ է, ընտրողներից հասցեներ է հարցնում, հայտարարում է, որ «ուրիշ քաղաքական ուժի թուղթ ունի», ասում է «հելեք դուրս, մարդ բերեք»: Տեղամասում այլ դիտորդներ չկան: ՔՀԻ դիտորդը ցանկացել է գրանցամատյանը նայել, ՀՀԿ վստահված անձը խոչընդոտել է, սկսել է գոռգոռալ:

08:00 - 1/4, Ավան - Դիտորդին ներս են թողել: Նա պահանջել է, որ հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրեն մուտք գործելը խոչընդոտելու փաստը: Հանձնաժողովի նախագահը թույլատրել է գրանցել խախտումը, սակայն քարտուղարը հրաժարվում է:

07:30 - 1/4, Ավան - ՔՀԻ դիտորդին չեն թողել 1/04 ընտրատեղամաս մուտք գործել՝ ասելով, որ իրավունք չունի մասնկացելու հանձնաժողովի նիստին: Ներս են թողել միայն 08:00-ին, երբ ընտրատեղամասը բացվել է:

07:30 - 1/29, Նոր Նորք - Տեղամասը գտնվում է մանկապարտեզի 2-րդ հարկում և մատչելի չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել