Ուղիղ կեսգիշերին ավարտվեց Սահմանադրական հանրաքվեի պաշտոնական քարոզարշավը։ ՀՀ Ընտրական օրենսգրքով արգելվում է ընտրություններին և հանրաքվեին նախորդող օրը ցանկացած տեսակի քարոզչություն իրականացումը, այդ թվում՝ նաև լրատվամիջոցներով։
Այս օրենսդրական կարգավորման հիմքում մարդու՝ ընտրություններից մեկ օր առաջ վերջնական որոշում կայացնելու իրավունքն է։
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին՝ ժ. 08։00-20։00 ժամանակահատվածում։
Ձևավորվել է 1988 ընտրատեղամաս, իսկ ընտրողների թիվը 2.554.332 մարդ է՝ ըստ ընտրացուցակների։
Համաձայն  օրենսդրության` հանրապետությունում ընտրությունների օրը ոչ աշխատանքային է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել