Երկար եմ գրել, բայց լավ կանեք՝ կարդաք։
Քանի որ հեսա լռության օր ա սկսվում, վերջին անգամ էս թեմայով գրեմ իմ մոտեցումը, համ էլ մի փոքր ուղեցույց սարքեմ ընտրողների ու հանձնաժողովներում ընդգրկված մարդկանց համար։
Հիմնավորումներն արդեն բերել եմ, թե ինչի եմ ես ՈՉ-ի կողմնակից։ Կարծում եմ՝ ոչ միայն իմ, այլ նաև իշխանությունների համար ակնհայտ ա, որ ժողովրդի մեջ ՈՉ-ն անհամեմատ գերակշռում ա, իսկ ԱՅՈ-ները կամ պաշտոնյաներ են, ովքեր չեն ուզում կորցնել պաշտոնները, կամ պաշտոնի հույս ունեցողներ, կամ էլ ահավոր ռոմանտիկ ու էս աշխարհից կտրված մարդիկ, ովքեր գրածին են հավատում, բայց չեն մտածում, որ գրածը մնալու ա թղթի վրա։ Էլի կրկնվեմ, ինձ համար իրական փոփոխությունը կլինի 2018-ին Սերժ Սարգսյանի չառաջադրվելը ներկայիս Սահմանադրությամբ ամրագրված արգելքի հիման վրա, քան կառավարման համակարգի փոփոխությունը, որի դեպքում կառավարելու են նույն մարդիկ։ Ակնհայտ ա նաև, որ էս ամեն ինչը հաշվի առնելով՝ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ իրանց համար դրական արդյունք ապահովեն։ Սրա համար մի քանի մեխանիզմ ունեն, որոնց մասին կամ չի խոսվել, կամ լավ չի խոսվել, ու ես խիստ կասկածում եմ, որ հանձնաժողովներն ու վստահված անձիք կարողանալու են հանրաքվեի ընթացքը վերահսկել, մանավանդ որ ընդդիմությունն իմ գնահատմամբ վատ աշխատեց էս ընթացքում ու մի շարք բացթողումներ ունեցավ, հատկապես մարդկային ռեսուրսի սխալ «օգտագործման» հարցում... Ամեն դեպքում.
1. Քանի տարի ա՝ ինֆորմացիա կա, որ կեղծ անձնագրեր են դրվել շրջանառության մեջ, որոնց թիվն ամեն ընտրության ժամանակ ավելացնում են, ու էսօր թիվը հասել ա մոտ 450.000-ի։ Սա նշանակում ա, որ եթե, օրինակ, ես ՀՀԿ-ից եմ, բացի իմ իսկական անձնագրից ունեմ նաև իմ նկարով անձնագիր այլ տեղամասում՝ այլ անուն ազգանունով, որտեղ լրիվ «օրինական» գնում, քվեարկում եմ, ու էս սկզբունքով մի քանի տեղ՝ չկրկնվող անուն-ազգանուններով, որ ծրագրային ոչ մի ֆիլտր կրկին անուն-ազգանուն չգտնի։ Սա ամենադժվար վերահսկվողն ա, ու մենակ սրանով իրանք, ըստ տարածվող լուրերի, արդեն 450.000 ձայն ունեն դրսից։
2. Ավանդական «կարուսել» կոչվածը, երբ իրենցից մեկը մտնում է տեղամաս, քվեաթերթիկը դուրս հանում, իսկ քվեատուփի մեջ գցում միայն դատարկ ծրարը։ Հետո արդեն սրա վրա ԱՅՈ նշում են անում, տալիս կարուսելի մասնակցին, որն իր հերթին արդեն ընտրություն կատարելու իրավունք չունի, գցում ա ստացած քվեաթերթիկն արկղի մեջ, մաքուրը դուրս հանում ու սենց շարունակ։ Էս դեպքում եթե մարդիկ վախենում են կամ ինչ-ինչ պատճառներով ստիպված են մասնակցել սրան, խրախուսվում ա քվեաթերթիկն անվավեր սարքելը, որ գոնե ԱՅՈ-ի ձայները չշատանան։
3. Եթե պահանջում են նկարել քվեաթերթիկը, ու էլի մերժելու տարբերակ չունեք, էլի նկարեք ու հետո անվավեր դարձրեք։
4. Եթե հատուկ գրիչ են տալիս, որ դրանով քվեարկեք, ոչ ոք չի իմանալու, թե Դուք որ գրիչով եք քվեարկել, հանգիստ կարող եք քվեարկել էն գրիչով, որը դրված ա քվեախցիկում կամ կա Ձեր մոտ։ Առավել ևս՝ ո՛չ գրիչների վրա, ո՛չ քվեախցիկում կամեռա չկա, հանգիստ եղեք։
5. Եթե հանձնաժողովի հանրապետական անդամն անընդհատ մասնակցության տվյալներ ա հաղորդում, շտաբ կամ ցուցակից նշումներ անում, ուրեմն ուզում են հասկանալ մասնակցության աստիճանն ու, ըստ դրա, իրենց ստացած հավանական ձայները, որ հարկ եղած դեպքում էն առաջին կետի մարդկանց գործուղեն տեղամաս։
Էլ ի՞նչ ասեմ, էն հին ու պրիմիտիվ մեթոդները հիմնականում չեն կիրառվում, աշխարհը զարգանում ա, ուղղակի ուրիշները տնտեսությունն են զարգացնում, մերոնք կեղծելու են մեխանիզմները, չնայած որ տնտեսությունը զարգացնեին, կեղծելու կարիք չէր լինի, մարդիկ իրանց կընտրեին։

Մնացածն էլ Դուք գիտեք, նույնիսկ եթե ԱՅՈ եք ասելու, կարևորը՝ Ձեր խղճով քվեարկեք, որ մի շաբաթից չասեք՝ էն 5000-10000 դրամը պրծավ, բան չհասկացանք, իրանք էլ ասեն՝ մեզնից պահանջելու բան չունեք, փողը տվել ենք։ Համենայն դեպս, ես #ՈՉ-ի կողմից եմ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10205295330250807?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել