Replik.am-ը գրում է.
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ այսուհետ կանայք ամերիկյան բանակի բոլոր ստորաբաժանումներում կարող են ծառայել տղամարդկանց հետ հավասար, այս մասին հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ պաշպանության նախարարի խոսքերով, կանայք կարող են իրենց ներդրումն ունենալ ամերիկյան բանակի ուժեղացման գործում, եթե համապատասխանում են ստանդարտներին:
Մասնավորապես նշվում է, որ կանայք կարող են վարել տանկեր, կրակել, նետվել գրոհի: Նրանց համար բացվում են նաև հատուկ ստորաբաժանումների դռները: Նման ստորաբաժանումներից են Ռեյնջերները, Կանաչ բերետները և այլն, որոնք նախկինում հասանելի էին միայն տղամարդկանց:
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=80905
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել