Կանայք այսուհետ բանակում ծառայելու են տղամարդկանց հետ հավասար


20:33 , 4 դեկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ այսուհետ կանայք ամերիկյան բանակի բոլոր ստորաբաժանումներում կարող են ծառայել տղամարդկանց հետ հավասար, այս մասին հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ պաշպանության նախարարի խոսքերով, կանայք կարող են իրենց ներդրումն ունենալ ամերիկյան բանակի ուժեղացման գործում, եթե համապատասխանում են ստանդարտներին:

Մասնավորապես նշվում է, որ կանայք կարող են վարել տանկեր, կրակել, նետվել գրոհի: Նրանց համար բացվում են նաև հատուկ ստորաբաժանումների դռները: Նման ստորաբաժանումներից են  Ռեյնջերները, Կանաչ բերետները և այլն, որոնք նախկինում հասանելի էին միայն տղամարդկանց: