Թուրքիայի խորհրդարանում քրդամետ կուսակցությունները, ստանալով իրենց մանդատները, կարծես թե մի կողմ են քաշվել ՝ թողնելով քրդերին թուրքական բանակի հետ դեմ առ դեմ: Այսօր այս փաստի մասին են ակնարկել ինչպես PKK-ի ղեկավար կազմն Իրաքից, այնպես էլ YPG-ի ղեկավար կազմը Սիրիայից: Սելահեթին Դեմիրթաշն էն գլխից ուներ շատ փոփոխական բնավորություն, որի մասին ես նույնպես հաճախ ասել եմ: Նա քարոզարշավի շրջանակներում մի նահանգում գովաբանում էր հայերին և ասում, որ հայերը ևս հավասար իրավունքներով տերն են այս երկրի, իսկ մեկ այլ նահանգում համարում, որ հայերը խանգարող տարրեր են:
Այս ֆոնի վրա Վանում HDP-ից հեռացած նախկին համախոհները, ովքեր կողմ են քրդական հարցի ռազմական լուծմանը, սկսել են լուրջ խնդիրներ ստեղծել թուրքական իշխանության համար: Այժմ Իրաքի Քուրդիստանում քննարկումներ են ընթանում Քուրդիստանի, PKK-ի և Ռոժավայի ղեկավարության միջև, որպիսզի հանդես գան մեկ միասնական ռազմական ուժով և ճակատով՝ հասնելու շոշափելի արդյունքների: Քրդերով բնակեցված մի քանի բնակավայրեր Թուրքիայում մեկ ամսից ավել է, ինչ փաստացի ինքնավար են: Այստեղ դադարեցված է պետական ֆինանսավորումը, դպրոցներում հանված են թուրքերենով առարկանները, փոխարենը ներդրված են Հյուսիսային Իրաքում ձևավորված Քուրդիստանի դպրոցական ծրագրերը: Թուրքական պետությունն իր անճարակությունը թաքցնելու նպատակով այս տարածքներում սահմանել է ռազմական հատուկ գոտի ռեժիմը՝ պարբերաբար գնդակոծելով, հրթիռակոծելով բնակավայրերը, սակայն չկարողանալով այդպես էլ վերահսկողություն սահմանել այդ տարածքներում: Կարծում եմ՝ Թուրքիան վաղուց արդեն մասնատված է և այժմ ԱՄՆ-ի օգնությամբ ընդամենը ստանում է արհեստական շնչառություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել