«Ոչ»-ի շտաբը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ «Այո-Ոչ» ռեալիթի շոուի ժամանակ Ապարան քաղաքում ուղիղ եթերում հայտնվել է վարչապետ հովիկ Աբրահամյանը, ով այդ օրերին մարզեր էր այցելում՝ ուժեղ քամու հետևանքով տուժված համայնքների խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով:
«Ոչ»-ը համարում է, որ վարչապետի՝ Ապարան այցելելը համընկել է ռեալիթի շոուի մասնակիցների՝ այդ քաղաքում հանդիպումներ ունենալու հետ, ինչի արդյունքում հավասարության սկզբունքը խախտվել է (շոուին հավասար թվով «Այո»-ի ու «Ոչ»-ի ներկայացուցիչներ են հայտնվում):
Եթե խնդիրը հավասարության սկզբունքի խախտումն է (հայտարարություն տրամաբանությունը սպանում է), ինչը որպես դրոշակ ներկայացնում է «Ոչ»-ի շտաբը, ապա ՀԱԿ-ը պարտավոր է մի հայտարարություն էլ տարածել՝ դատապարտելով շոուին «Ոչ»-ի թիմից հանդես եկող Հրանտ Բագրատյանի՝ շոուն թողելու ու ԱԺ-ում բյուջեի քննարկումների ներկայանալը: Չէ՞ որ դրանով էլ հավասարության սկզբունքը փոխվել է՝ ի օգուտ «Այո»-ի:

«Ոչ»-ի շտաբը գնալով վերածվում է «comedy club»-ի. քաղաքական պրոցեսներից հեռանալով ուղղություն է վերցրել դեպի զվարճանքների դաշտ:
Ի դեպ, այն, ինչի մասին իր հայտարարության մեջ խոսում է «Ոչ»-ի շտաբը, տեղի է ունեցել նախորդ շաբաթ, ու «Ոչ»-ին մի ամբողջ շաբաթ է պետք եղել «ուժերը հավաքելու ու հուժկու հակահարված» հասցնելու համար, այն էլ պարզ չէ, թե ինչի համար, ինչ է խախտվել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/khachatrian.jor/posts/1761938737366748?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել