Հաշվի առնելով ֆրանսիացի մեծահամբավ դերասանի և յուր իշխանությունների միջև քաղաքացիության, հարկային պարտավորությունների կատարման, արժեքային համակարգի և թմրամիջոցների շրջանառության խնդիրների շուրջ անհամաձայնությունները՝ առաջարկում եմ.
1. Ֆրանսիայի Հանրապետության նախկին քաղաքացի Ժ.Դ.-ին երկքաղաքացիություն տրամադրել (հաշվի առնելով վերջինիս մոտ խիստ հայեցի շնչառական օրգանի առկայությունը) և նշանակել Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
2. Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի որդուն պետության հաշվին տրամադրել բնակարան՝ ՀՀ Արմավիրի մարզում:
3. Արտերկրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների հետագա նշանակումների կանոնակարգումը բարելավելու և Եվրոպական Միության երկրներից դեպի Հայաստան ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների հնարավոր մեծահամբավ թեկնածուների հետագա արտագնա աշխատանքային անկանոն միգրացիայի հոսքերը շրջանառու միգրացիայի վերուղղելու նպատակով՝ կազմել հայեցի բնավորության առավել տարածված (մուննաթ, գաղթական, աշխարհաքաղաքացի և այլն) հատկանիշներ կրող մեծահամբավ եվրոպացիների ցանկ, արտերկրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների թեկնածուների հերթում ներառելու բարի նպատակով...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/umood/posts/561131327248140
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել