Բազմիցս խոսվում է միջքաղաքային, միջմարզային և միջհամայնքային ճանապարհների սարքին լինելու կարևորության մասին: Օրերս կայացած գործադիրի նիստում որոշում է կայացվել գումար հատկացնել Վայոց ձորի մարզի Վարդահովիտ համայնքի ներհամայնքային ճանապարհների խճապատման, Խաչիկ համայնքի համայնքային ճանապարհների քարաթափման և Արարատի մարզի Դալար համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի վերանորոգման նպատակով:
Ինչպես նաև Կառավարության որոշմամբ Լոռու մարզի Լեռնապատի առողջության կենտրոնի նախկին տնակային շինությունը նվիրաբերվել է Լեռնապատ համայնքին՝ մարզասրահի վերափոխելու նպատակով: Համայնքը պարտավորվել է կատարել համապատասխան ներդրումներ շինության վերանորոգման և գույքի ձեռքբերման համար:

Հարկ է նշել, որ մարզասրահի կառուցումը կխթանի գյուղական համայնքներում սպորտի զարգացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել