Aysor.am-ը գրում է.Հուսամ՝ քարոզարշավի վերջին օրը ևս հանգիստ, առանց խնդիրների ու այլ միջադեպերի կանցնի: Aysor.am-ի թղթակից հետ զրույցում ամփոփելով հանրաքվեի 20-օրյա քարոզարշավը՝ այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նրա գնահատմամբ՝ քարոզարշավն անցավ բավականին ակտիվ մթնոլորտում, ու թեև մասնագիտական առումով մի փոքր կաղում էր, բայց կար նաև բանավեճ, ինչը, ըստ նրա, նորմալ է: ««Այո»-ն և «ոչ»-ը կարողացան հավասար ներկայացնել իրենց մոտեցումներն ու պատկերացումները: Թե ինչ արդյունք կլինի, ցույց կտա ժամանակը, բայց, կարծում եմ, ժողովուրդն ինքն իր մոտեցմամբ դեկտեմբերի 6-ին ցույց կտա իր հստակ դիրքորոշումն այս գործընթացի վերաբերյալ»,- ասաց նա:

Հ. Սահակյանի խոսքով՝ այս ընթացքում Հանրապետական կուսակցությունը ևս բավականին լուրջ աշխատանք է կատարել. եղել են մի շարք մարզերում և ակնկալիքները դրական են: «Ես քարոզչություն եմ իրականացրել Սպիտակում, և հարակից գյուղական համայնքներում: Կարող եմ միայն ասել, որ մեր ժողովուրդն իսկապես սպասում է դրական փոփոխությունների: Իսկ այս քննարկումները բավականին մեծ ազդեցություն ունեցան և փոփոխություններ մտցրեցին նրանց տեսակետներում: Հուսանք, որ «այո»-ն կհաղթի»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը՝«Այո և Ոչ» իրապատում շոուի ընթացքում ականատես եղանք, որ շատ գյուղական համայնքներում մարդիկ բողոքով էին դիմավորում մասնակիցներին, Հ. Սահակյանը պատասխանեց, որ այնտեղ, որտեղ ինքն է քարոզչություն իրականացրել, անձամբ ինքը բախումների չի հանդիպել: «Եղել են հակառակ տեսակետներ ունեցողներ, բայց բախումերի չեմ հանդիպել, քանի որ մենք մեր հանրության հետ չենք գնում բախումների, այլ ուզում ենք գնալ փոփոխություննրի: Մենք ուզում ենք այդ փոփոխությունները քննարկել, բացատրել ու ներկայացնել դրանց նպատակը: Անձամբ ես, պատասխանել եմ նույնիսկ ամենասուր քննադատությանը, բայց որևէ բախման հետ չեմ առնչվել: Մենք չենք էլ պատրաստվել կամ ցանկացել, որ բախումների գնանք»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է «Այո-Ոչ» իրապատում շոու ծրագրին, Հ. Սահակյանը նկատեց, որ այդ հաղորդմամբ Հայաստանում ձևավորվեց նոր քաղաքական մշակույթ, որըեղ երկու հակառակ բևեռները ոչ թե առանձին-առանձին էին քարոզչություն իրականացնում, այլ համատեղ:
«Առաջին անգամ ուղիղ եթերով հեռարձակվում էր հաղորդում, որտեղ երկու հակառակ բևեռներ փորձում էին հանրության հետ շփվել ու միասնաբար ներկայացնել իրենց տեսակետները, այլ ոչ թե մեկը գա իր տեսկատեն արտահայտելու, այնուհետև՝ մյուսը: Սա քաղաքական մշակույթի առումով նոր երևույթ էր, ինչը, կարծում եմ, դրական էր: Անձամբ շոուին հետևել եմ միայն սկզբնական շրջանում և վերջին մի քանի օրերի ընթացքում: Միայն առաջին մի քանի օրերը ես կտարանջատեի, որտեղ տեսանք, որ կար որոշակի պրովոկացիա հրահրելու դիտավորություն: Այդ հանդիպումերին, կարծես, գալիս էին մարդիկ, ովքեր հարց էին ուղղում մասնակիցներին այնպիսի համատեքստով, որ կարծես ուզում էին ամեն ինչ փչացնել, նախկին իշխանություններին ինչ-որ բան ասեին»,- նկատեց պատգամավորը:

Իսկ թե ինչ պետք է անեն իշխանությունները, եթե դեկտեմբերի 6-ին «այո»-ն չհաղթի, պատգամավորը հավելեց. «Մեր պատկերացումներն այն են, որ պետք Սահմանադրությունը փոխվի, բայց վերջնական խոսքը պետք է ժողովուրդն ասի: Հանրաքվեն մի փոքր այլ է, որը նրբություններ ունի: Չեմ ցանկանում ինչ-որ կանխատեսումներ անել, բայց լավ կլինի, որ «Այո»-ն հաղթի: Իսկ եթե չհաղթի, մենք կվերանայենք մեր մոտեցումները և կմշակենք, այլ ծրագրեր և կփորձենք առաջ գնալ»,- եզրափակեց պատգամավորը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել