Araratnews.am-ը գրում է.
Բողոքի ակցիա Բաղրամյան 26-ի դիմաց: Նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիան են իրականացնում եզդի համայնքի ներկայացուցիչները:
Հավաքվածները Araratnews.am-ի հետ զրույցում պատմեցին, որ երկու տարի առաջ` հոկտեմբերի 15-ին, առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում մի խումբ անձանց կողմից Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի 1-ին տան բնակիչներ, ամուսիններ Շ. Ալիյանին և Թ. Սադայանին ավազակային հարձակման են ենթարկվել: Ազգությամբ եզդի ամուսինների բնակարանից հափշտակել են գումար, ոսկյա զարդեր, իսկ տան 2 հարկերն էլ ամբողջովին տակնուվրա են արել: «Դիմակավորված ներս են մտել, դանակով սպառնացել մեզ, ծեծի ենթարկել ու շուրջ մեկ միլիոնի նյութական վնաս հասցրել»,- մեզ հետ զրույցում նշեց տուժող քաղաքացին:
Հավաքվելով նախագահական նստավայրի դիմաց, նրանք պահանջում են, որպեսզի Սերժ Սարգսյանը քայլեր ձեռնարկի հանցագործին բացահայտելու ուղղությամբ: «Պատճառն այն է, որ ոստիկանությունը չի փորձում բացահայտել գործը: Մեզ օրեր առաջ ոստիկանությունից տեղեկացրել են, որ կա հանցագործների լուսանկարները, քանի որ նրանք Հանրապետական հիվանդանոցի մոտից ոտքով են եկել և աննկատ չեն մնացել, իսկ երեկ ոստիկանութունից տեղեկացրել են, որ գործը փակուղի է մտել»,- ասացին բողոքի ակցիայի մասնակիցները: Նրանց խոսքով, եթե ոստիկանությունն ուզեր՝ գործը վաղուց բացահայտած կլիներ:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/bogokhi-akcia-baghramyan-26-i-dimac/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել