ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Tert.am –ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին քաղաքական ուժերի դիրքորոշմանը, ասա, որ եթե սահմանադրական փոփոխությունների «ոչ» ասող քաղաքական ուժերի ներսում «այո»-ի և «ոչ»-ի հարաբերակցությունը գրեթե 50/50 է, ինչպե՞ս կարող են ասել, որ 90 տոկոսը դեմ է:
«Դեկտեմբերի 6-ին բնակչությունն իր կարծիքը կհայտնի, և պարզապես զարմանում եմ նման մարդկանց վրա, որոնց կուսակցություններում իսկ կիսվում են «այո» և «ոչ» ասողները, նրանց մոտ դա գրեթե 50/50 է. ինչպե՞ս կարող են այդ մարդիկ ասել, որ բնակչության 90%-ն ասում է «ոչ»: Միայն ֆրակցիաները վերցրեք»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Ազատության հրապարակում մեկնարկած «ոչ»-ի շարժման ղեկավարներին նա որակեց` բախտախնդիրներ, որոնք իրենք անգամ չգիտեն ինչ են անում: «Նրանք այն մարդիկ են, որոնք ունեն նպատակ, երազանք, բայց որևէ կերպ այդ երազանքին հասնելու միջոց չունեն և արդեն ինչ-որ հոգեվարքային շարժումներ են անում»,- ավելացրեց Վ. Բաղդասարյանը:
Ամփոփելով սահմանդրական փոփոխությունների պաշտոնական քարոզարշավի 20 օրերը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ եղել են Հայաստանի 70-80% համայնքներում և հնարավորություն են ունեցել իրազեկել բնակչությանը:
«Եվ, առհասարակ, բոլոր համայնքներում` բոլոր գյուղերում ունեցել ենք ներկայացուցիչեր, որոնք զրուցել են մարդկանց հետ և պետք է ասեմ, որ բավականին հետաքրքիր պատկեր ձևավորվեց հանրաքվեի քարոզչության ընթացքում, երբ նաև այս` «այո»-ի ու «ոչ»-ի շոուի միջոցով, միասնական` մեկ ընտանիքի նման հանդիպում էին ժողովրդի հետ, բանավիճում: Նոր քաղաքական մշակույթին բնորոշ երևույթ էր»,- ասաց նա և որպես ամփոփում նշեց, որ օր օրի Հայաստանում իրազեկված մարդկանց թիվն ավելացավ:
Ավելին` ՀՀԿ-ական պատգամավորը գտնում է, որ օր օրի ավելացել է «այո»-ների քանակը, քանի որ «ոչ» ասողները չունեին հիմնավորումներ, բացի անձնավորված մոտեցումներից ու իրենց այդ հակասությունները սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվելու քողի տակ առաջ տանելուց:
«Այո»-ն պաշտպանող հիմնական քաղաքական ուժերից մեկի խորհրդարանական խմբակցության ղեկավարը գտնում է, որ ասօրա դրությամբ բավականաչափ դրական դինամիկա կա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



