Գնալով ավելի եմ հարգում Նիկոլին։ Ես որքան էլ չկիսեմ նրա բազմաթիվ կարծիքներ ու տեսակետեր, որքան էլ քննադատական մոտեցում ունենամ Կոնգրեսի վերջին շրջանի նկատմամբ, բայց այն, որ Նիկոլը գաղափարի մարդ է, փաստ է։
Ընդ որում ուշադրություն դարձրեք, թե ինչպես նա բառիս բուն իմաստով փչացրեց ՀՀԿ խմբակցությանը՝ սկզբում անթաքույց կերպով ծաղրում էր, որովհետև ՀՀԿ-ն ամեն տեղ լացում էր, որ էթիկայի հանձնաժողովը ու մասնավորապես դրա նախագահը՝ Նիկոլը, հետապնում է քաղաքական մեծամասնությանը, ինչին ի պատասխան Նիկոլը սկսեց առաջարկել դիմում գրել Human Rights և Watch Amnesty International իրավապաշտպան կազմակերպություններին։ Հետո Նիկոլը պարզապես ստորացրեց ի դեմս Դվիթ Հարությունյանի՝ ՀՀԿ ողջ խմբակցությանը՝ նրանց փաստացի մեղադրելով պատգամավորին, կոլեգային ու ընդհանրապես՝ տղամարդուն ոչ վայել վարքի մեջ, երբ մի բավականին բամբասկոտ ու ղզիկոտ դեռահաս աղջնակի նման միանգամից ողջ հայությանն էր իմաց տվել, թե ինչ է կատարվել փակ դռների ետևում։
Դե իսկ վերջում Նիկոլը պարզապես «շխկացրեց դուռը» հանրապետականների քթին՝ իրենց նոր օրինագծով հանձերձ, որն իբր պետք է պաշտպաներ նրանց Նիկոլից։ Նիկոլը զրկեց նրանց այդ բերկրանքից։