ՆԱՏՕ-ի անդամ երկրներ Պորտուգալիայից, Իսպանիայից և Կանադայից երեք ռազմանավ անցել են Դարդանելի նեղուցով և թուրքական ափային պահակության ուղեկցությամբ ուղևորվել Սև ծով, հայտնում է Hurriyet Daily News-ը:Նավերը ժամանել են կրիտիկական պահի` երբ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները դարձել են լարված այն բանից հետո, երբ խոցվել է Սու-24 ինքնաթիռը: ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Դաշինքը նոր միջոցառումներ է մշակում Թուրքիային ռազմական ոլորտում աջակցելու համար:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դաշինքի անդամ 28 երկրների արտաքին գործերի նախարարների առջև Բրյուսելում ելույթ ունենալիս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պլանավորում է Թուրքիայի ռազմական աջակցության նոր միջոցառումներ, այդ թվում՝ նրա հակաօդային պաշտպանությունում: Միաժամանակ նա նշել է, որ դա կապված չէ ռուսական կործանիչի միջադեպի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



