ՈՉ-ի կողմնակիցների ճակատագրական սխալը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տապալումն իշխանությունների հեռացման հետ նույնականացնելն է: Այս կերպ նախ հերթական անգամ հիասթափեցնում են իրենց աջակիցներին, կրկին պարտվողական հոգեբանություն ստեղծում իրենց շարքերում: Ավելի ազնիվ է այս գործընթացն օգտագործել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Հստակ է, որ մինչև դեկտեմբերի 6-ը Հայաստանում իշխանափոխություն չի լինի, իսկ ամեն մի 500 հոգանոց հավաք իշխանափոխության հայտ չի կարող ներկայացնել: Նույնն արեցին ապրիլի 24-ին, նույնն արեցին հրաշալի քառյակ-եռյակի ժամանակ, նույնն անում են նաև հիմա: Պետք չէ ամեն անգամ այդքան բարձր նիշ դնել, քաղաքացիներին խաբելով հրապարակ բերել՝ շատ լավ իմանալով, որ սա ընդամենը քաղաքական գործընթաց է, որը չի բերելու և ոչ մի արմատական փոփոխության իշխանություն-ընդդիմություն հարաբերակցության մեջ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/10201250870351906
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել