Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ արտգործնախարարների հայտարարությունը շատ կարևոր հայտարարություն էր, այն ապտակ էր Ադրբեջանի իշխանությունների և նրանց վարած քաղաքականությանը: Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Այն, որ ԵԱՀԿ նախարարները հայտարարում են, որ Մինսկի խմբի ձևաչափը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձևաչափն է, դա ապտակ էր Ադրբեջանին»,- ասաց Էդուարդ Շարմազանով՝ հավելելով, թե հայկական կողմն ընդունել է ԵԱՀԿ միջնորդների առաջարկը:

«Մենք գտնում ենք, որ միակ ընդունելի ձևաչափը բանակցություններով առաջ ընթանալն է: Թե ադրբեջանական կողմն ինչ կասի, դա արդեն Ալիևը և իր գործընկերները թող պատասխանեն: Խնդիրը չունի ռազմական լուծում»,-ընդգծեց Շարմազանովը:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել