

Պետրոս Ղազարյան- Արդյո՞ք այստեղ չկա նաև օբյեկտիվ պահ, որովհետև, տեսեք, նույն այդ կուսակցությունները, որպեսզի ստեղծեն կառույցներ, մարդիկ անդամագրեն և այլն, ֆինանսական ծախս է, չէ՞: Բայց մեր երկրում բիզնեսը չի ֆինանսավորում, գոնե հրապարակավ, ընդդիմության համար. բիզնեսը միշտ իշխանության կողքին է՝ փողն իշխանության մոտ է…
Սերժ Սարգսյան- Բայց իշխանությանը փողերը որտեղի՞ց, Պետրոս: Ոնց որ դու էլ էս սկսել ուրիշի փողերը լավ հաշվել՝ առանց տեսնելու:
Պետրոս Ղազարյան- Իշխանությունն ուրիշ չի, պարո՛ն Նախագահ: Բայց ընդդիմությունը չունի, չեն ֆինանսավորում ընդդիմությանը: Ինչպե՞ս իրենք ստեղծեն այդ կառույցները, որպեսզի մրցեն իշխանության հետ:
Սերժ Սարգսյան- Իսկ այդ իշխանությունն ինչպե՞ս է ստեղծվել. հենց այնպես մեկը բերել, նվե՞ր է տվել, թե՞ մի բիզնեսմեն է նվեր տվել: Դրա համար պետք է աշխատել, պետք է տքնել, պետք է սկզբից կառույցներ ստեղծել ու, հետո միավորելով այդ կառույցների հնարավորությունները, կամաց-կամաց մեծացնել և ոչ թե ունենալ փոքր մի կառույց ու միանգամից հայտ ներկայացնել, թե ես վաղը նախագահ եմ դառնալու, որովհետև մասնակցելու եմ նախագահական ընտրություններին: 2013 թվականը, 2008 թվականը վերցրու, դրանից առաջ էլ, քո կարծիքով, մասնակիցների ո՞ր տոկոսը շանս ուներ հաղթելու նախագահական ընտրություններում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/689946094474418?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել