Թուրքիայում վերջին շաբաթվա ընթացքում ձևավորվել են նոր քրդական ռազմական ջոկտաներ, որոնք պետք է ասեմ գործում են շատ ավելի էֆեկտիվ և կազմակերպված: Այս ջոկատները հիմնականում կազմված են 18-25 տարեկան տղաներից և աղջիկներից: Ի տարբերություն PKK-ի զինյալների, այս ջոկատները չեն իրականացնում պարտիզանական գործողություններ, այլ կազմակերպում են բնակավայրերի ինքնապաշտպանությունը: Հենց այս ջոկտաների մոտ է հայտվել այնպիսի զենքեր, որոնցով հնարավոր կլինի չեզոքացնել հետևակային գնդերին: Վան նահանգի լեռնային շրջաններում արդեն երկու օր է ինչ տեղի են ունենում ինքնապաշտպանական մարտեր, որոնք պսակվում են հաջողությամբ: Որքան էլ զարմանալի է այս ջոկատները դեռևս չեն կրել մարդկային կորուստներ: Առայժմ գաղտնի է պահվում այս ռազմական շարժման ղեկավարության անունները, ինչպես նաև զենք, զինամեթերք մատակարարման աղբյուրները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել