Armenpress.am-ը գրում է.Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց պատգամավոր Վալերի Բուայեի օրինագիծը՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քվեարկությանը մասնակցած 38 պատգամավորներից 26-ը կողմ են քվեարկել նախագծին, 12-ը` դեմ: Քննարկմանը մասնակցած ու ելույթ ունեցած պատգամավորների մեծամասնությունը կողմ էր հանդես գալիս, որ Ֆրանսիան ունենա օրենք, որով պատիժ կսահմանվի Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ:
«Ժամանակն է, որ Ֆրանսիան ստանձնի այն պատասխանատվությունը, որն ունի ժողովրդավարության պահպանման հարցում: Հույս ունեմ, որ Ազգային ժողովի պատգամավորները կլինեն միասնական օրինագծի քվեարկման ժամանակ»,-քննարկման սկզբում հույս էր հայտնել Բուայեն:
2013 թվականի հունվարին Բուայեի պատրաստած նախագիծը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն սահմանադրությանը հակասող էր ճանաչել:
Նյութի աղբյուր՝ http://armenpress.am/arm/print/828249/fransiayi-azgayin-zhoxovn-yndunec-hayoc-cexaspanutyan.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



