2014 թվականին կարկուտը բավականին մեծ վնասներ հասցրեց գյուղացիներին: Վնասվեց բերքը, որի վաճառից է ապահովվում գյուղացիների հիմնական եկամուտը, որից էլ վճարում են հողի հարկերը, ոռոգման ջրի ծախսերը և այլն: Այս հոգսերը թեթևացնելու համար դեռ անցյալ տարվանից իրականացվում են սուբսիդավորման ծրագրեր, որոնք շարունակվում են մինչ օրս:
Դեկտեբերի 3-ին տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում ևս այս խնդիրը բարձրացվեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի կողմից: Նրա խոսքով կարկտահարությունից տուժել են Քարակերտ, Մյասնիկյան, Կողբավան, Բաղրամյան Բագարան, Շենիկ, Դալարիկ, Մրգաշատ, Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն և Ակնաշեն համայնքներում գործող գյուղացիական տնտեսությունները:
Այսպիսով, որոշում կայացվեց կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին տրամադրել 97 միլիոն դրամ` Արմավիրի մարզում 2015 թվականի օգոստոսի 22-ին և հոկտեմբերի 4-ին կարկտահարության հետևանքով մարզի համայնքների հողի հարկ վճարող, ոռոգման ջուր օգտագործող, ինչպես նաև ջերմատնային տնտեսությունների սեփականատեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Շատ կարևոր է նշել, որ ընդհանուր առմամբ գումարը տրամադրվում է 12 համայնքների, ինչն ավելի է ընդգծում նախագծի կարևորությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigranuhi.davtyan.7/posts/1529100460748313?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել