Ազատության հրապարակում ընթացող «Նոր Հայաստան» շարժման շուրջօրյա հանրահավաքային ակցիան ձևի առումով ակամա հիշեցնում է արևմտյան հոգեբանական ակումբներին, այդ հավաքներում ընդունված ընթացակարգը, երբ տարբեր խնդիրներ ունեցող յուրաքանչյուր ոք կարող է ազատ խոսել: Առկա է արտահայտվել ցանկացող յուրաքանչյուր անձին լուրջ դեմքով ու համակ ուշադրությամբ ունկնդրող լսարան, որը բանախոսին, անկախ նրա հնչեցրած խոսքի բովանդակությունն ընկալելու կարողությունից, նրա ներկայացրած կարծիքը կիսելու կամ մերժելու հանգամանքից, պատրաստ է նաև բուռն ծափողջյուններով ողջունել հանրության որոշակի խմբի առջև՝ այն էլ բեմահարթակից, սեփական խոսքի իրավունքի իրացումից զարմացած և ոգևորված յուրաքանչյուր «հռետորի» (շատ հաճախ նաև՝ առաջնորդի երևակայական հոգեվիճակում հայտնված անձնավորության)…Հ.Գ. Լիովին կիսում եմ «Քաղաքացիական պայմանագրի», «Լուսավոր Հայաստանի», առհասարակ ընդդիմության ողջամիտ հատվածի մոտեցումներն ու վարքագիծը՝ ներկա ներքաղաքական գործընթացների հետ կապված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



