Այն բանից հետո, երբ ՌԴ-ն ներկայացրեց ապացույցներ, որ Թուրքիան համագործակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, հիստերիկ հերքումով հանդես եկավ ոչ թե պաշտոնական Անկարան, այլ՝ Վաշինգտոնը... Շատ զարմանալի է, որ ՌԴ Գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյի ներկայացված ապացույցներին արձագանքում է Պենտագոնը՝ ԱՄՆ ՊՆ-ն... Իսկ գեներալ-լեյտենանտ Ռուդսկոյն այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում ներկայացրել էր Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի պահանջած ապացույցներն այն մասին, որ Թուրքիան և «ԻՊ»-ը ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ են... Ռուդսկոյը ներկայացրել էր արբանյակից արած բազմաթիվ լուսանկարներ, որտեղ պարզ երևում են նավթատար մեքենաների շարասյունները, որոնք Սիրիայի «ԻՊ»-ի կողմից վերահսկվող տարածքներից ուղևորվում են դեպի Թուրքիայի նավահանգիստներ, իսկ այնտեղից էլ նավերով տեղափոխվում երրորդ երկրներ՝ մշակման... Ներկայացված ապացույցները լիովին բացահայտում են Էրդողանի և նրա ընտանիքի ահաբեկիչների դաշնակից լինելու փաստը... Սակայն պաշտոնական Վաշինգտոնը՝ ի դեմս Պենտագոնի, «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» լինելով, առաջինը հանդես եկավ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Անկարայի... Պենտագոնի մամլո խոսնակ Էլիս Սմիթը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է. «Մենք ժխտում ենք այն մեղադրանքները, որ թուրքական կառավարությունը համագործակցում է «ԻՊ»-ի հետ... Մենք չենք տեսել ոչ մի ապացույց, որ Թուրքիան համագործակցում է ահաբեկիչների հետ... «Սմիթը նաև գովել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային՝ ահաբեկիչների դեմ պայքարի համար... Հետաքրքիրն այն է, որ Պենտագոնի մամլո խոսնակը կասկածի տակ ՉԻ ԴՐԵԼ Մոսկվայի կողմից արած լուսանկարները... Պարզապես նա չի հավատում, որ «թուրք-սիրիական սահմանը հատող և թուրքական նավահանգիստներ ուղևորվող հազարավոր նավթատար մեքենաների թիկունքում» կանգնած է Էրդողանը... «Այս մամլո խոսնակը կամ ինքն է ապուշ, կամ մեզ է ապուշի տեղ դրել կամ էլ, մաշկից դուրս գալով, ինչ-որ ձև փորձում է փրկել Անկարային... Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ առանց Էրդողանի իմացության գեթ մեկ հեծանիվ չի կարող հատել թուրք-սիրիական սահմանը... Էլ չեմ ասում օրական 1,5 միլիոն դոլլարի նավթ տեղափոխող մեքենաների մասին... Վաշինգտոնի տկարամիտ փորձերն՝ այս ամենը ներկայացնել այնպես, թե Թուրքիան «проходной двор» է, և ով երբ ուզենա՝ կմտնի ու կհելնի՝ ծիծաղելի է... Այստեղից մի քանի հետևություն, թե ինչու է Ռուդսկոյի ներկայացված ապացույցներից հետո ԱՄՆ-ն այսպես անհանգստացել.
1. Էրդողանն «ԻՊ»-ի հետ նավթային առևտրից բաժին է հանում Վաշինգտոնին:
2. Նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական СУ-24 ռազմական ինքնաթիռի խոցումը Սիրիայի օդային տարածքում ոչ միայն Անկարայի, այլև Վաշինգտոնի նախաձեռնությունն էր, որոնք շատ ծանր տարան այն հանգամանքը, որ դրանից օրեր առաջ ռուսական ինքնաթիռները Սիրիայի տարածքում ոչնչացրել էին, ըստ տարբեր տվյալների, 700-1000 նավթատար մեքենաներ՝ վնասելով թուրք-ամերիկյան համատեղ բիզնեսին:
3. Եթե նույնիսկ ԱՄՆ-ն ներգրավված էլ չէ Թուրքիա-«ԻՊ» համատեղ նավթային բիզնեսում, ապա «ռուսական ռազմական օդանավի խոցումն» օպերացիան Անկարան վաղօրոք համաձայնեցրել է ԱՄՆ-ի հետ և միայն Վաշինգտոնի «դաբռոյից» հետո է այն իրագործել: Թե այս պարագայում ինչի համար՝ դա այլ հարց է:
Հենց սրանով է պայմանավորված Վաշինգտոնի «կայծակնային» արձագանքը Մոսկվայի կողմից ներկայացված ապացույցներին Անկարայի և «ԻՊ»-ի համագործակցության մասին...
Հիշեցնեմ, որ Թուրքիայի ահաբեկիչ նախագահ Ռ.Էրդողանը խոստացել է հրաժարական տալ, եթե ՌԴ-ն ներկայացնի ապացույցներ իր և «ԻՊ»-ի կապերի մասին...
Հ.Գ. Գեներալ Ս.Ռուդսկոյի ապացույցներին կարելի է նաև գումարել համացանցում պտտվող Թուրքիայի հանցագործ նախագահի որդու՝ ոչ պակաս ահաբեկիչ Բիլալ Էրդողանի և «ԻՊ»-ի երկու նախարարների համատեղ լուսանկարները... Համոզված եմ, որ ամերիկացիների համար սա էլ ապացույց չէ, չնայած նրան, որ Էրդողանը չի էլ հերքել, որ իր որդին է պատկերված ահաբեկիչների հետ այդ լուսանկարներում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել