Tert.am-ը գրում է.

Մոսկվայի Տիմիրյազևի դատարանը մասամբ բավարարել է ԷլԴեՊեԷր կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայցը՝ ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի դեմ:
 
«Գազետա»-ն հայտնում է, որ դատարանի որոշմամբ՝ Գորբաչովը պարտավորեցվել է 6 հազար ռուբլու փոխհատուցում վճարել Ժիրինովսկուն: Վերջինս  մեկ միլիոն ռուբլի էր պահանջում՝ որպես փոխհատուցում:
 
Իր «Կրեմլից հետո» գրքում Գորբաչովը Ժիրինովսկուն մեղադրել էր ծայրահեղական կարգախոսներ առաջ քաշելու և սադրանքների մասնակցելու համար, ինչից հետո Ժիրինովսկին դատի էր տվել Գորբաչովին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել