Քաղաքագետ Արմեն Բադալյանը Tert.am-ի հետ զրույցում «Նոր Հայաստան» փրկության ճակատի հանրահավաքը չի կարծում, թե կարելի է համարել հեղափոխության սկիզբ, ինչպես իրենք են դա ասում:
«Նոր Հայաստան հանրահավաքը նորություն չէր, Հայաստանի շուրջ 25 տարվա ընթացքում եղել են նման բազմաթիվ հանրահավաքներ, ընդամենը դա էր: Նույն հռետորաբանությունը, նույն գործողությունները, բայց իհարկե դա կազմակերպիչների մեղքը չէ, ուղղակի ՀՀ-ի բնակչությունը չունի այդ պոտենցիալը, որպեսզի փողոցային անհնազանդության միջոցով իշխանափոխություն իրականացնի»,- ասաց նա:
Քաղաքագետը միայն մեկ դրական գործոն է տեսնում սկսված գործընթացից: «Կարող եմ ասել երեկվա հանրահավաքի միակ դրական գործոնն այն է, որ դեկտեմբերի 6-ից առաջ, քարոզարշավին ընդառաջ ժամանակահատվածում մի փոքր տոկոսով ավելացնում է հասարակության մոբիլիզացվածությունը և սև ու սպիտակ դաշտին ավելի վառ երանգ է տալիս, այսինքն՝ այդ սև ու սպիտակությունն ավելի է շեշտվում այդ ամենը նպաստում է «ոչ»-ի կողմնակիցների թվի ավելացմանը, ուրիշ ոչ մի բան»,- ասաց նա:
Իսկ թե ձախողվելու դեպքում հակառակ արդյունք չի կարո՞ղ տալ, պատասխանեց, որ ոչ, որովհետև ըստ նրա միավորման գործընթացը էական դեր չի կատարում սահմանադրության քարոզարշավի գործընթացում:
Ըստ նրա, դա կազդի մի փոքր տոկոսի վրա, քանի որ հասարակության մեծ մասն արդեն կողմնորոշված է ով է «այո» քվեարկելու, ով «ոչ», ով է գումար վերցնելու, բայց «ոչ» է քվեարկելու:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/02/armen-badalyan/1862433
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



