Թուրքական բեռնատարներն այսուհետ որպես այլընտրանք Ռուսաստանին կօգտագործեն Ադրբեջանի տարածքը որպես տրանզիտ տարածք՝ Կասպից ծովով Ղազախստան և Թուրքմենստան բեռներ փոխադրելու համար: Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովն իր կառավարությանը տվել է համապատասխան հանձնարարականներ իր երկրի տարածքով, Կասպից ծովով դեպի Ադրբեջան գնացող թուրքական բեռների վրա սահմանված մաքսավճարները և այլ համապատասխան վճարները նվազեցնելու համար: Թուրքմենստանից արդեն երկրորդ նավն է Կասպից ծովով ուղևորվել դեպի Ադրբեջան՝ բեռնված դեպի Թուրքիա առաքվող բեռներով: Թուրքմենստանի կատարված զեղչերը կազմել են 20 տոկոս: Ադրբեջանը նույնպես սահմանել է տրանզիտ զեղչեր, որը կազմում է 40 տոկոս:Թուրքիայի միջազգային փոխադրողների ասոցիացիայի (UND) գլխավոր տնօրեն Ֆեթիհ Սեները հայտարարել է, որ սահմանված զեղչերը թույլ են տալիս փոխադրվող ապրանքների գները չվերանայել:
Թուրքիայի բեռնափոխադրումներն իրականացվում են ռուսաստանյան շուրջ 50 մայրուղիներով և Թուրքիա են մտնում Վրաստանով՝ Սարփի անցակետով: Թուրքիան մտադիր է Միջին Ասիայի իր բեռնափոխադրումներն իրականացնել Կասպից ծովով, այսպիսով լուծել Ռուսաստանի սահմանած պատժամիջոցի հարցը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



